15:09  ,  2 դեկտեմբերի, 2020

Սադիո Մանեն «Այաքսի» դեմ խաղից հետո հարգել է լեգենդար հայրենակցի հիշատակը (ֆոտո)

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» եւ Սենեգալի հավաքականի հարձակվող Սադիո Մանեն Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրում Ամստերդամի «Այաքսի» հետ հաղթական խաղից (1։0) հետո հարգել է լեգենդար հայրենակից, Սենեգալի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պապա Բուբա Դիոպի հիշատակը։ Դիոպը մահացել է մի քանի օր առաջ 42 տարեկանում։

Նա տեւական ժամանակ պայքարում էր ծանր հիվանդության դեմ։

Պապա Բուբա Դիոպը առավել կհիշվի 2002թ․ աշխարհի առաջնության բացման խաղում այն ժամանակ գործող չեպիոն Ֆրանսիայի հավաքականին խփած գոլով։  Սենեգալը հաղթել էր 1։0 հաշվով։

Դիոպը Սենեգալի հավաքականում անցկացրել է 63 հանդիպում, խփել 11 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս