11:46  ,  2 դեկտեմբերի, 2020

Մարյանյան, Օհանյան, Վլասով. Հունահռոմեական ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականի կազմը

Հունահռոմեական ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբը ներկայացրել է թիմի կազմը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում դեկտեմբերի 12-18-ը կայանալիք աշխարհի անհատական գավաթի խաղարկության համար, hաղորդում է wrestrus.ru-ն:

Թիմում տեղ են գտել նաև աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի կրկնակի հաղթող Ստեփան Մարյանյանը և Նարեկ Օհանյանը:

Ռուսաստանի հավաքականի կազմը
55 կգ - Էմին Սեֆերշաև
60 կգ - Ստեփան Մարյանյան
63 կգ - Ժամբոլատ Լոկյաև
67 կգ - Նազիր Աբդուլաև
72 կգ - Նարեկ Օհանյան
77 կգ - Ռոման Վլասով
82 կգ - Միլադ Ալիրզաև
87 կգ - Դավիդ Չակվետաձե
97 կգ - Մուսա Եվլոև
130 կգ - Սերգեյ Սեմյոնով

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին հրապարակվել էր նաև հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում