11:10  ,  2 դեկտեմբերի, 2020

Ռոնալդուն՝ Golden Foot-2020 մրցանակի դափնեկիր (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է Golden Foot-2020 մրցանակի դափնեկիր:

Մրցանակը շնորհվում է 28 տարեկանից բարձր ֆուտբոլիստներին՝ ֆուտբոլի զարգացման գործում մեծ ավանդի համար: Հաղթողն ընտրվում է ամբողջ աշխարհում երկրպագուների քվեարկության արդյունքում:

35-ամյա Ռոնալդուն առաջին պորտուգալացին է, որն արժանանում է այդ մրցանակին:

Նախկինում Golden Foot-ին արժանացել են նաև Լիոնել Մեսին («Բարսելոնա»), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա»), Սերխիո Ռամոսը («Ռեալ»), Արտուրո Վիդալը («Ինտեր»), Ժերար Պիկեն («Բարսելոնա»), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), Նեյմարը (ՊՍԺ), Սերխիո Ագուերոն («Մանչեսթեր Սիթի») և Ջորջո Կյելինին («Յուվենտուս»):

Այս տարի առաջին անգամ շնորհվել է Golden Foot Prestige մրցանակը, որը բաժին է հասել «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելիին՝ կարիերայում հաջողությունների համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում