10:40  ,  2 դեկտեմբերի, 2020

Զիդան. Չեմ պատրաստվում հրաժարական տալ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում ուկրաինական «Շախտյորից» կրած 0:2 հաշվով պարտությունից հետո հայտարարել է, որ չի պատրաստվում լքել զբաղեցրած պաշտոնը:

«Չեմ պատրաստվում հրաժարական տալ: Ունեցել ենք դժվար պահեր: Հիմա «Ռեալի» համար սև գիծ է: Այդպիսին է իրականությունը, սակայն մենք պետք է շարունակենք աշխատել: Շատ լավ էինք պատրաստվել «Շախտյորի» դեմ խաղին, հրաշալի անցկացրինք առաջին խաղակեսը, սակայն չկարողացանք գոլ խփել: Մնացել է ևս մեկ հանդիպում, և մենք պետք է հասնենք հաղթանակի:

Ես ունեմ ուժ և պատրաստ եմ տալ ամեն ինչ, ֆուտբոլիստները՝ նույնպես: Պետք է բարձրացնել գլուխը և մտածել հաջորդ խաղի մասին: Այն, ինչ մենք անում ենք մարզումներին, ընդհանուր ոչ մի բան չունի խաղերի ժամանակ տեղի ունեցածի հետ: Ամենաբարդն առաջին գոլը խփելն է, ինչից հետո խաղն ավելի հեշտ է դառնում: Կշարունակենք աշխատանքն ու կհավատանք մեր արածին»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Շախտյորն» Արքայական ակումբին հաղթել էր նաև առաջին շրջանի խաղում (2:3):

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրից առաջ B խմբի առաջատար Մյոնխենգլադբախի «Բորուսիան» ունի 8 միավոր, «Շախտյորն» ու «Ռեալը»՝ 7-ական, իսկ իտալական «Ինտերը»՝ 5: Վերջին տուրում «Ռեալը» կընդունի «Բորուսիային», իսկ «Ինտերը»՝ «Շախտյորին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում