01:54  ,  2 դեկտեմբերի, 2020

Չեմպիոնների լիգա. «Ինտերը» հաղթեց, «Լիվերպուլը» և «Պորտուն» փլեյ-օֆֆում են (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայում դեկտեմբերի 1-ին անցկացվեցին խմբային փուլի նախավերջին՝ 5-րդ տուրի հանդիպումները A, B, C և D խմբերում:

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մյունխենի «Բավարիան» A խմբում 1:1 հաշվով ավարտեց Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ արտագնա հանդիպումը: Գերմանական ակումբը խաղի վերջնամասում պարտությունից խուսափեց 11 մետրանոցից խփած գոլի շնորհիվ: Խմբի մյուս խաղում ավստրիական «Զալցբուրգը» 3:1 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել ռուսական «Լոկոմոտիվի» նկատմամբ:

Ժամանակից շուտ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած «Բավարիան» միավորների քանակը հասցրեց 13-ի: «Աթլետիկոն» ունի 6 միավոր, «Զալցբուրգը» 4, իսկ «Լոկոմոտիվը»՝ 3:

B խմբի հետնապահ իտալական «Ինտերը» մրցակից դաշտում 3:2 հաշվով հաղթեց առաջատար Մյոնխենգլադբախի «Բորուսիային»: Իտալական ակումբից երկրորդ խաղակեսում 9 րոպեի ընթացքում դուբլի հեղինակ դարձավ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն:

Գերմանական ակումբը մրցաշարային աղյուսակը գլխավորում է 8 միավորով, իսկ ուկրաինական «Շախտյորն» ու Մադրիդի «Ռեալն» ունեն 7-ական միավոր: 5 միավոր հավաքած «Ինտերը» վերջին տեղում է, բայց պահպանում է փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը:

C խմբում ընդգրկված անգլիական «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ ոքի խաղաց պորտուգալական «Պորտուի» հետ: «Մանչեսթեր Սիթին» 13 միավորով խմբում ապահովեց առաջին տեղը, իսկ 10 միավոր հավաքած «Պորտուն» ժամանակից շուտ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց երկրորդ տեղով: Հուկական «Օլիմպիակոսն» ու ֆրանսիական «Մարսելն» ունեն 3-ական միավոր:

D խմբում անգլիական «Լիվերպուլը» տանը նվազագույն հաշվով հաղթեց Ամստերդամի «Այաքսին», իսկ իտալական «Ատալանտան» 1:1 հաշվով ավարտեց դանիական «Միտյուլանդի» դեմ տնային հանդիպումը: Վերջին տուրից առաջ խմբի առաջատար «Լիվերպուլը» 12 միավորով ապահովեց առաջին տեղն ու փլեյ-օֆֆի ուղեգիր, «Ատալանտան» ունի 8, «Այաքսը»՝ 7, իսկ «Միտյուլանդը»՝ 1 միավոր:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր

A խումբ

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 1:1 (տեսանյութ)

Ժոաո Ֆելիշ, 26 – Թոմաս Մյուլեր, 86 (11մ)

«Լոկոմոտիվ» (Ռուսաստան) - «Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 1:3 (տեսանյութ)

Անտոն Միրանչուկ, 79 (11մ) – Մերգիմ Բերիշա, 28, 41, Քարիմ Ադեյեմի, 81

B խումբ

«Բորուսիա Մ.» (Գերմանիա) - «Ինտեր» (Իտալիա)՝ 2:3 (տեսանյութ)

Ալեսան Պլեա, 45+1, 76 – Մատեո Դարմիան, 17, Ռոմելու Լուկակու, 64, 73

«Շախտյոր» (Ուկրաինա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 2:0 (տեսանյութ)

Դենտինյո, 57, Մանոր Սոլոմոն, 83

C խումբ 

«Պորտու» (Պորտուգալիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 0:0 (տեսանյութ)

«Մարսել» (Ֆրանսիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 2:1 (տեսանյութ)

Դմիտրի Պայետ, 55 (11մ), 75 (11մ) – Մադու Կամարա, 33

D խումբ 

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 1:0 (տեսանյութ)

Կյորտիս Ջոնս, 58

«Ատալանտա» (Իտալիա) - «Միդտյուլանդ» (Դանիա)՝ 1:1 (տեսանյութ)

Կրիստիան Ռոմերո, 79 – Ալեքսանդր Շուլց, 13

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով