00:14  ,  2 դեկտեմբերի, 2020

Հենրիխ Մխիթարյանը հավակնում է դառնալ «Ռոմայի»՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավակնում է իտալական «Ռոմայի» լավագույն ֆուտբոլիստի կոչմանը նոյեմբերին, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մխիթարյանից բացի, թեկնածուների թվում են նաև իսպանացի Պեդրո Ռոդրիգեսը, իտալացի Լեոնարդո Սպինացոլան և բրազիլացի Ռոժեր Իբանյեզը:

Նախորդ ամիս 31-ամյա Մխիթարյանը «Ռոմայի» կազմում Եվրոպայի լիգայում ու իտալական A Սերիայում անցկացրել է 6 հանդիպում և դարձել 5 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Հայաստանի հավաքականի ավագը մասնակցել է 9 խաղի և դարձել 5 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում