23:50  ,  1 դեկտեմբերի, 2020

Չեմպիոնների լիգա. «Շախտյորը» դարձյալ հաղթեց «Ռեալին»

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտություն կրեց ուկրաինական «Շախտյորից», որին պարտվել էր նաև առաջին շրջանի խաղում (2:3):

Կիևի «Օլիմպիական» ստադիոնում տեղի ունեցած խաղում դաշտի տերերը 2 գոլերը խփեցին ընդմիջումից հետո:

Այս հաղթանակից հետո «Շախտյորը» վաստակեց 7 միավոր և բարձրացավ երկրորդ տեղ: Նույնքան միավոր ունի նաև Արքայական ակումբը, որը երրորդն է: 8 միավորով B խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորող Մյոնխենգլադբախի «Բորուսիան» այս տուրում կընդունի հետնապահ իտալական «Ինտերին», որն ունի 2 միավոր:

A խմբում ավստրիական «Զալցբուրգը» Մոսկվայում 3:1 հաշվով հաղթեց ռուսական «Լոկոմոտիվին»: «Զալցբուրգը» 4 միավորով երրորդն է, իսկ «Լոկոմոտիվն» ունի 3 միավոր:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր

A խումբ

«Լոկոմոտիվ» (Ռուսաստան) - «Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 1:3 (տեսանյութ)

Անտոն Միրանչուկ, 79 (11մ) – Մերգիմ Բերիշա, 28, 41, Քարիմ Ադեյեմի, 81

B խումբ

«Շախտյոր» (Ուկրաինա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 2:0 (տեսանյութ)

Դենտինյո, 57, Մանոր Սոլոմոն, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում