23:31  ,  1 դեկտեմբերի, 2020

«Բալտիկան» Յուրի Առաքելյանին կտուգանի մրցավարին անպատվելու համար

Կալինինգրադի «Բալտիկայի» զարգացման գծով տնօրեն Յուրի Առաքելյանը դժգոհ է մնացել «Տորպեդոյի» դեմ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 25-րդ տուրի խաղի (0:0) մրցավարությունից: Հանդիպումը սպասարկել է Յունուս Կոշկոն:

Խաղից հետո Յուրի Առաքելյանն Ինստագրամում անպատվել է ռուս մրցավարին:

«Դու սրիկա ես, եթե դու տղամարդ լինեիր... Մի օր մենք կհանդիպենք, այդ ժամանակ դու չես թաքնվի այդ իշխանությամբ, մեկը մեկի դիմաց:

Դու սրիկա ես, և եթե քեզ փոխանցեն այս գրառումը, իմացիր, որ ես կգամ քեզ մոտ: 4 խաղ անընդմեջ: Պատրաստ եմ քո դեմ դուրս գալ մեկը մեկի դիմաց, անասուն: Մենք դեռ կհանդիպենք այլ հանգամանքներում, անասուն»,- գրել է Յուրի Առաքելյանը:

«Բալտիկայի» գլխավոր տնօրեն Տաժուտդին Կաչուկաևն անթույլատրելի է համարել այդպիսի վարքը և հայտարարել է, որ Յուրի Առաքելյանը կտուգանվի կտրուկ արձագանքի համար, փոխանցում է «Чемпионат»-ը:

Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայի 25-րդ տուրից հետո «Բալտիկան» 37 միավորով 10-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս