22:08  ,  1 դեկտեմբերի, 2020

Դմիտրի Գունկոն դժգոհ է մնացել «Ուրարտուի» դեմ խաղի մրցավարությունից

Երևանի «Նոայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն «Ուրարտուի» դեմ ֆուտբոլի Հայաստանի առաջնության 14-րդ տուրի խաղից (1:1) հետո դժգոհություն է հայտնել մրցավարների աշխատանքի վերաբերյալ:

«Իմ թիմի խաղը լիովին գոհացնում է ինձ: Մենք ստեղծեցինք բավականաչափ գոլային պահեր, դրանց իրացումը կաղում էր, բայց դրան օգնեց դեղին համազգեստով բրիգադը:

Մաքսիմ Մայրովիչը հրաշալի գոլ խփեց այսօր: Դա նշանակում է, որ նա վերադարձնում է իր լավ մարզավիճակը: Հասկանալի է, որ երկար ժամանակ բաց թողած տղաների համար դժվար է: Մայրովիչը մարզավիճակ է հավաքում, ցավալի է, որ առաջնության այս հատվածն ավարտվում է:

Միանշանակ, ցանկացած թիմ ունի ուժեղացման կարիք: Ձմեռային ընդմիջումը բավական երկար է, և դրա ընթացքում կլինեն շարժումներ թիմում»,- ասել է ռուս մարզիչը:

Հիշեցնենք, որ Դմիտրի Գունկոն նոյեմբերին էր միացել «Նոային»՝ փոխարինելով 2019/2020 մրցաշրջանի Հայաստանի լավագույն մարզիչ, մոլդովացի մասնագետ Իգոր Պիկուշչակին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում