14:50  ,  2 դեկտեմբերի, 2020

Լուչեսկու. Պիրլոյին մեծ ապագա է սպասվում

Կիևի «Դինամոն» գլխավորող Միրչա Լուչեսկուին Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղից առաջ խոսել է իտալական ակումբի գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոյի մասին:

«Նրան պետք է տալ շատ ժամանակ: Իտալիայում շատ է խոսվում այն մասին, որ մարզիչը միշտ դառնում է քավության նոխազ: Պիրլոն երիտասարդ մարզիչ է: Նա պետք է ընդհանուր լեզու գտնի մեծ քանակությամբ մեծագույն խաղացողների հետ, այդ պատճառով նա շատ նուրբ իրավիճակում է: Վստահ եմ, որ նրա տաղանդն ու խաղը տեսնելու կարողությունը կօգնեն նրան մարզչական աշխատանքում: Կարծում եմ՝ մարզիչ Պիրլոն ունի մեծ ապագա»,- ռումինացի մասնագետի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ ֆուտբոլային կարիերայի ընթացքում Պիրլոն 1998-1999-ը Միրչա Լուչեսկուի գլխավորությամբ խաղացել է «Ինտերում»: «Յուվենտուսի» դեմ առաջին տուրի խաղի արդյունքում Լուչեսկուն դարձավ Չեմպիոնների լիգային մասնակցած ամենատարեց մարզիչը։ Նա ռեկորդը գրանցեց 75 տարեկան 84 օրականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում