13:15  ,  2 դեկտեմբերի, 2020

Հեմիլթոնը և Հենդերսոնը հավակնում են Մեծ Բրիտանիայի լավագույն մարզիկի կոչմանը

Ֆորմուլա-1-ի չեմպիոնի տիտղոսը 7-րդ անգամ նվաճած Լյուիս Հեմիլթոնը հավակնում է ВВС Sports Personality of the Year Award մրցանակին, որը շնորհվում է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն մարզիկին, հայտնում է ВВС-ն:

«Մերսեդեսի» 35-ամյա ավտոարշավորդից բացի, մրցանակին հավակնում են նաև ֆուտբոլի Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնն ու կրիկետի աստղ Ստյուարդ Բրոդը: Եվս 3 հավակնորդների անուններ կհրապարակվեն առաջիկայում, իսկ հաղթողը հայտնի կդառնա դեկտեմբերի 20-ին:

Նախորդ տարի այս մրցանակին արժանացել է կրիկետի խաղացող Բեն Սթոուկսը: Թենիսիստ Էնդի Մարեյը միակ մարզիկն է, որը 3 անգամ ստացել է մրցանակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում