09:08  ,  2 դեկտեմբերի, 2020

Դավիթ Յուրչենկոն կարող է վերադառնալ Ռուսաստան

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն չի բացառել, որ կարող է կարիերան շարունակել Ռուսաստանում: Օրեր առաջ 34-ամյա Յուրչենկոն հեռացել էր Կարագանդայի «Շախտյորից», որին միացել էր այս տարվա հունվարին և մասնակցեց Ղազախստանի ընթացիկ առաջնության 7 հանդիպման:

««Շախտյորից» հեռանալուց հետո ես ազատ գործակալի կարգավիճակում եմ: Ապագայի վերաբերյալ հստակություն դեռ չկա: Հնարավոր է, որ կվերադառնամ Ռուսաստան: Տեսնենք, թե ինչպես կստացվի»,- Յուրչենկոյի խոսքը մեջբերում է Sport24-ը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում դարպասապահը խաղացել է «Կռիլյա Սովետովում», «Մորդովիայում», «Ուֆայում», «Անժիում», «Տոսնոյում», «Ենիսեյում» ու «Վոլգարում»:

Ավելի վաղ Դավիթ Յուրչենկոն NEWS.am Sport-ի հետ հարցազրույցում հայտնել էր, որ առաջարկներ չունի այս պահին:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս