20:51  ,  1 դեկտեմբերի, 2020

«Ռեալի» նախկին նախագահ․ Ռոնալդուի վաճառքը մեծ սխալ էր

Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը քննադատել է Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին 2018-ին պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին Թուրինի «Յուվենտուսին» վաճառելու համար։

«Ֆուտբոլի նկատմամբ Ռոնալդուի վերաբերմունքը նրան դարձնում է անպարտելի։ Անկասկած, նա օրինակելի է պատանի ֆուտբոլիստների համար, որոնք ձգտում են նվաճումների այս մարզաձեւում։ Ռոնալդուն հասկանում էր, որ «Ռեալում» կնվաճի բազմաթիվ տիտղոսներ եւ կսահմանի ռեկորդներ։ Նա չսխալվեց։

Պերեսը մեծ սխալ թույլ տվեց, երբ որոշեց թիմում 9 տարի անցկացրած Ռոնալդուին վաճառել «Յուվենտուսին»։ Ցավալի է, քանի որ Իտալիայում նա ապացուցում է, որ շարունակում է մնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը»,- Կալդերոնի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Ռոնալդուն Արքայական ակումբում խաղացել է 2009-2018-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում