20:09  ,  1 դեկտեմբերի, 2020

Ուզբեկստանում Սուպերլիգայի ուղեգրի համար խաղն ավարտվել է զանգվածային բախումով

Ֆուտբոլի Ուզբեկստանի Սուպերլիգայի ուղեգրի հանդիպումը Ֆերգանայի «Նեֆթչիի» եւ Յայպանի «Թուրոնի» միջեւ ավարտվել է զանգվածային բախումով։

«Թուրոնը» հաղթել է 1։0 հաշվով եւ երկրորդ լիգայում գրավել առաջին տեղը։ «Նեֆթչին» նահանջել է երկրորդ տեղ։

Պարտված թիմի ֆուտբոլիստները հարձակվել են մրցավարների վրա։ Խաղադաշտ են ներխուժել ֆանատներ, որոնք եւս դարձել են բախման մասնակից։ Անմասն չեն մնացել նաեւ «Թուրոնի» ֆուտբոլիստները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում