18:46  ,  1 դեկտեմբերի, 2020

ՉԼ․ Մեսին չի խաղա «Ֆերենցվարոշի» դեմ

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին չի մասնակցի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրի հանդիպմանը հունգարական «Ֆերենցվարոշի» հետ։

«Գիտեմ, որ Մեսին սովորաբար չի հանգստանում, բայց ես քննարկեցի այդ հարցը նրա հետ։ Որոշումը ես եմ ընդունել։ Մենք արդեն նվաճել ենք փլեյ-օֆֆի ուղեգիր եւ կարող ենք շանս տալ այլ ֆուտբոլիստների։

Շաբաթ օրը պետք է հաղթել «Կադիսին»։ Հիմա Մեսիին հանգստանալու հնարավորություն տալու ճիշտ ժամանակն է»,- Կումանի խոսքը մեջբերում է AS-ը։

Կատալոնական թիմը «Ֆերենցվարոշին» կհյուրընկալվի դեկտեմբերի 2-ին։

Barça squad for #FerencvarosBarça!

Опубликовано FC Barcelona Вторник, 1 декабря 2020 г.

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում