15:57  ,  1 դեկտեմբերի, 2020

«Նոան» ու «Ուրարտուն» ոչ ոքի խաղացին

Հայաստանի առաջնության 14-րդ տուրում Երևանի «Նոան» ընդունել էր «Ուրարտուին»: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով:

«Նոայի» կազմից գոլի հեղինակ դարձավ Մակսիմ Մայրովիչը, իսկ «Ուրարտուի» միակ գոլը խփեց Եվգենի Կոբզարը:

Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Ուրարտուն» 15 միավորով երկրորդ տեղում է, իսկ «Նոան» ունի 13 միավոր և 5-րդ տեղում է:

Հայաստանի Պրեմիեր լիգա, 14-րդ տուր

«Նոա» - «Ուրարտու»՝ 1:1

Մակսիմ Մայրովիչ, 10 - Եվգենի Կոբզար, 30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով