15:02  ,  1 դեկտեմբերի, 2020

Կարպին. Եթե Բայրամյանն այս տարվա վերջին խաղերում 2 գոլ չխփի, ապա պետք է սափրի գլուխը կամ մազերը ներկի վառ գույնով

Ռուսական «Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը պատմել է, թե ինչ գրազ է եկել թիմի կիսապաշտպան Խորեն Բայրամյանի հետ:

«Եթե Բայրամյանն այս տարվա վերջին խաղերում առնվազն 2 գոլ չխփի, ապա պետք է սափրի գլուխը կամ մազերը ներկի վառ գույնով:

Մրցաշրջանի մեկնարկում Բայրամյանը լավ էր հանդես գալիս, սակայն չէր կարողանում դառնալ գոլի հեղինակ»,- ասել է 51-ամյա Կարպինը Матч Премьер հեռուստաալիքի եթերում:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում «Ռոստովի» կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում