16:13  ,  1 դեկտեմբերի, 2020

Մոուրինյոն դեմ է, որ Էրիկսենը վերադառնա «Տոտենհեմ»

Միլանի «Ինտերի» և Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը չի վերադառնա Լոնդոնի «Տոտենհեմ», տեղեկացնում է Football Insider-ը:

Աղբյուրը նշում է, որ 28-ամյա Էրիկսենի՝ «Տոտենհեմ» վերադարձին դեմ է արտահայտվել լոնդոնյան ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միլանյան ակումբը դժգոհ է Էրիկսենի խաղից և փոխարինող է փնտրում 28-ամյա Էրիկսենին: «Ինտերն» Էրիկսենի հրաժարագինը սահմանել է 30 միլիոն եվրո:

Կրիստիան Էրիկսենը «Տոտենհեմում» հանդես է եկել 2013 թվականից, իսկ 2020 թվականի ձմռանը տեղափոխվել է «Ինտեր»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում