Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի մենեջեր Ռիզվան Մագոմեդովը մեկնաբանել է 32-ամյա մարզիկի և UFC նախագահի հանդիպումը, որը նախատեսված է ընթացիկ շաբաթ:
«Դա գործնական հանդիպում է լինելու: Ավելին ասել չեմ կարող»,- Մագոմեդովի խոսքը փոխանցում է MMAJunkie-ն:
Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովը խառը մենամարտերում անցկացրել է 29 մենամարտ, տարել 29 հաղթանակ: Ռուսաստանցի մարզիկն արդեն հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
Ավելի վաղ UFC նախագահ Դանա Ուայթը հայտարարել էր, որ Խաբիբը, հնարավոր է, ևս մեկ մենամարտ անցկացնի UFC-ում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում