12:55  ,  1 դեկտեմբերի, 2020

Աշխարհի գավաթ․ Հայաստանի հավաքականի կազմը

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը ներկայացրել է աշխարհի անհատական գավաթի խաղարկությանը թիմի կազմը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։

10 քաշային կարգերում աշխարհի գավաթում հանդես կգան․

55 կգ՝ Ռուդիկ Մկրտչյանը

60 կգ՝ Արմեն Մելիքյանը

63 կգ՝ Գևորգ Ղարիբյանը

67 կգ՝ Սլավիկ Գալստյանը

72 կգ՝ Մալխաս Ամոյանը

77 կգ՝ Կարապետ Չալյանը

87 կգ՝ Արթուր Շահինյանը

97 կգ՝ Արթուր Ալեքսանյանը

130 կգ՝ Դավիթ Օվասապյանը

Հայաստանի հավաքանը նոյեմբերի 30-ից ուսումնամարզական հավաք է սկսել «Օլիմպավանում»։ Հավաքին  մասնակցում է 32 ըմբիշ՝ Արթուր Ալեքսանյանի գլխավորությամբ։ Հավաքին միացել է նաեւ Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեեւը, որը երկար ժամանակ բացակայում էր գորգից։

Թիմի հետ աշխատում է Գեւորգ Ալեքսանյանը։ Ավագ մարզիչ Էդուարդ Սահակյանը վարակվել է կորոնավիրուսով։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում