12:27  ,  1 դեկտեմբերի, 2020

Սիմեոնե. Պետք է ամեն գնով հաղթենք «Բավարիային»

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Բավարիայի» հետ հանդիպումից իր սպասելիքների մասին:

«1 պարտությունից և 2 ոչ ոքիից հետո մենք պարտավոր ենք հաղթել «Բավարիային»: «Աթլետիկոն» ամեն գնով պետք է 3 միավոր վաստակի այս խաղում:

Ինձ նաև մտահոգում է, թե ինչ հաշվով կավարտվի խմբի մյուս հանդիպումը, որից ևս շատ բան է կախված»,- Սիմեոնեի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

«Աթլետիկո Մադրիդ» - «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին Երևանի ժամանակով 23:55-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում