11:56  ,  1 դեկտեմբերի, 2020

Զիդան. «Շախտյորի» հետ հանդիպումը չափից ավելի կարևոր է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Շախտյորի» հետ հանդիպումից իր սպասելիքների մասին:

«Ամեն ինչ կախված է «Ռեալից»: Մենք պետք է առավելագույնն անենք, որպեսզի հաղթենք և 3 միավոր վաստակենք: 

Ես տեսնում եմ, որ ֆուտբոլիստները հաղթական են տրամադրված: Այս հանդիպումը չափից ավելի կարևոր է»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Շախտյոր» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին Երևանի ժամանակով 21:55-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում