11:23  ,  1 դեկտեմբերի, 2020

«Յուվենտուսի» ֆուտբոլիստները դժգոհ են Պիրլոյի աշխատանքից

Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստները դժգոհ են թիմի գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոյի կատարած աշխատանքից, տեղեկացնում է Corriere della Sera-ն:

Ֆուտբոլիստները դժգոհ են, որ թիմի մարտավարության վերաբերյալ կարևոր հարցերը խաղացողների հետ քննարկում է ոչ թե Պիրլոն, այլ նրա օգնականը:

Նշվում է, որ Պիրլոյի աշխատանքից ամենաշատ դժգոհությունը հայտնում են Պաուլո Դիբալան և Դեյան Կուլուշևսկին:

Ա Սերիայի 9-րդ տուրից հետո «Յուվենտուսը» 17 միավորով մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում