10:47  ,  1 դեկտեմբերի, 2020

«Բավարիայի» 4 ֆուտբոլիստ բաց կթողնի «Աթլետիկոյի» հետ հանդիպումը

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը որոշել է հանգիստ տրամադրել թիմի 3 ֆուտբոլիստի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Աթլետիկոյի» դեմ խաղում:

Մադրիդյան ակումբի հետ հանդիպումը բաց կթողնեն դարպասապահ Մանուել Նոյերը, կիսապաշտպան Լեոն Գորեցկան և հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:

Ֆրանսիացի պաշտպան Կորենտին Տոլիսոն հանդիպումը բաց կթողնի վնասվածքի պատճառով:

«Աթլետիկո Մադրիդ» - «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին Երևանի ժամանակով 23:55-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում