10:16  ,  1 դեկտեմբերի, 2020

Կլոպ. Վան Դեյքի վնասվածքն ինձ անհանգստացնում է

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի հոլանդացի կենտրոնական պաշտպան Վիրջիլ Վան Դեյքի վնասվածքի մասին:

«Վան Դեյքը վերականգնողական շրջան է անցնում: Նա իրեն լավ է զգում վիրահատությունից հետո, սակայն դեռ անհայտ է, թե երբ կկարողանա սկսել մարզումները:

Անկեղծ ասած, նրա վնասվածքն ինձ շատ է անհանգստացնում»,- Կլոպի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

29-ամյա ֆուտբոլիստը ծնկահոդի ծանր վնասվածքը ստացել էր «Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության խաղում (2։2) մրցակցի դարպասապահ Ջորդան Պիկֆորդի հետ բախման հետեւանքով։

Վան Դեյքն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 8 հանդիպման, խփել 1 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում