00:45  ,  1 դեկտեմբերի, 2020

«Լեսթերը» պարտվեց «Ֆուլհեմին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 10-րդ տուրում «Լեսթերն» ընդունեց «Ֆուլհեմին» և պարտություն կրեց 1:2 հաշվով:

«Ֆուլհեմի» կազմից գոլեր հեղինակեցին Ադեմոլա Լուկմանը և Իվան Կավալեյրուն, իսկ «Լեսթերի» միակ գոլը խփեց Հարվի Բարնսը:

Այժմ «Լեսթերն» ունի 18 միավոր և մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է, «Ֆուլհեմը» 7 միավորով 17-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր

«Լեսթեր» - «Ֆուլհեմ»՝ 1:2 (տեսանյութ)

Հարվի Բարնս, 86 - Ադեմոլա Լուկման, 30, Իվան Կավալեյրու, 38 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում