00:17  ,  1 դեկտեմբերի, 2020

Նաչո. «Ռեալը» մոտիվացիայի խնդիր չունի

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Նաչո Ֆերնանդեսը խոսել է թիմում ստեղծված իրավիճակի և «Շախտյորի» հետ առաջիկա հանդիպման մասին:

««Ռեալը» լավ մարզավիճակում չի գտնվում, թիմը անկայուն խաղ է ցուցադրում, սակայն մենք մոտիվացիայի խնդիր չունենք և առաջիկայում շտկելու ենք մեր խաղում առկա թերությունները:

«Շախտյորը» բարձրակարգ թիմ է, որի հետ մեզ բարդ հանդիպում է սպասվում: Եթե ցանկանում ենք հաղթել, ապա պետք է ներդնենք մեր ամբողջ ուժերը»,- 30-ամյա պաշտպանի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Շախտյոր» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին Երևանի ժամանակով 21:55-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում