20:53  +04,  30 նոյեմբերի, 2020

ՊՍԺ-ն ու «Յուվենտուսը» կարող են ֆուտբոլիստների փոխանակություն իրականացնել

Թուրինի «Յուվենտուսը» և Փարիզի ՊՍԺ-ն կարող են ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստների փոխանակության գործարք իրականացնել, տեղեկացնում է Calcio Mercato-ն:

«Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիին և պատրաստ է նրա դիմաց ֆրանսիական ակումբին առաջարկել թիմի հարձակվող Պաուլո Դիբալայի տրանսֆերային իրավունքը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 26-ամյա Դիբալան ու իտալական ակումբը չեն կարողացել փոխհամաձայնության գալ գործող պայմանագիրը երկարաձգելու հարցում: Դիբալան հրաժարվում է փոխզիջումների գնալ բանակցություններում: «Յուվենտուսի» ղեկավարությունն իր հերթին չի ցանկանում կնքել բարձր աշխատավարձով պայմանագիր՝ հաշվի առնելով ֆինանսական խնդիրները:

27-ամյա Իկարդին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2019 թվականից: Ակումբի կազմում մասնակցել է 38 հանդիպման, խփել 22 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ