19:50  ,  30 նոյեմբերի, 2020

Զեդորֆ. Դեպայը պետք էր «Բարսելոնային»

Մադրիդի «Ռեալի» և Հոլանդիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը հայտարարել է, որ «Բարսելոնան» պետք է ամեն ինչ աներ ամռանը «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպային ձեռք բերելու համար:

«Կարծում եմ, որ Դեպայն այժմ Եվրոպայի լավագույն հարձակվողներից մեկն է: Նա լուրջ վնասվածք էր ստացել, սակայն լիովին ապաքինվել է և կարողանում է բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրել:

Դեպայը պետք էր «Բարսելոնային»: Կարծում եմ՝ կատալոնական ակումբը պետք է ամեն ինչ աներ նրան ձեռք բերելու համար»,- Զեդորֆի խոսքը փոխանցում է Tribal Football-ը:

Հիշեցնենք, որ Մեմֆիս Դեպայը 2017-ին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» է տեղափոխվել «Լիոն», որի կազմում մասնակցել է Ֆրանսիայի ընթացիկ առաջնության 10 հանդիպման՝ դառնալով 5 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս