19:17  ,  30 նոյեմբերի, 2020

«Ինտերը» փոխարինող է գտել Լաուտարո Մարտինեսին

Միլանի «Ինտերի» ղեկավարությունը փոխարինող է գտել թիմի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին, տեղեկացնում է Calcio Mercato-ն:

Եթե միլանյան ակումբը չկարողանա նոր պայմանագիր կնքել 23-ամյա Մարտինեսի հետ, ապա կփորձի ձեռք բերել «Վուլվերհեմփթոնի» մեքսիկացի հարձակվող Ռաուլ Խիմենեսին:

Ավարտված տրանսֆերային պատուհանի ընթացքում Լաուտարո Մարտինեսը համաձայնության էր եկել կատալոնական «Բարսելոնայի» հետ, որը, սակայն, չկարողացավ վճարել արգենտինացի ֆուտբոլիստի հրաժարագինը:

Լաուտարո Մարտինեսի պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս