18:46  ,  30 նոյեմբերի, 2020

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան նոյեմբերի 30-ին հայտարարել է ակումբի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին:

58-ամյա Լապորտան հայտարարել է, որ կարող է ակումը դուրս բերել ֆինանսական ծանր իրավիճակից: «Բարսելոնայի» նախկին նախագահը նաև նշել է, որ հաղթանակ տանելու դեպքում թիմ կվերադարձնի Խոսեպ Գվարդիոլային:

Հիշեցնենք, որ Ժոան Լապորտան «Բարսելոնայի» 38-րդ նախագահն է: Կատալոնացի քաղաքական գործիչն ակումբը ղեկավարել է 2003-2008 թվականներին:

Ժոան Լապորտան իր թեկնածությունն առաջադրել էր նաև 2015 թվականին տեղի ունեցած ընտրություններում, սակայն ստացած ձայների քանակով պարտվեց կատալոնական ակումբի գործող նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին:

«Բարսելոնայի» նախագահական ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի սկզբին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս