17:08  ,  30 նոյեմբերի, 2020

Լա Լիգան կտուգանի «Բարսելոնային»

Կատալոնական «Բարսելոնան» Լա Լիգայի 11-րդ տուրում ուժերը չափեց «Օսասունայի» հետ և հաղթանակ տարավ 4:0 հաշվով:

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին «Օսասունային» խփած գոլը նվիրել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, աշխարհի չեմպիոն, արգենտինացի Դիեգո Մարադոնային, որը մահացել է նոյեմբերի 25-ին։

Մեսին գոլից հետո հանել է «Բարսելոնայի» խաղաշապիկը, որի տակ եղել է արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզի» 10 համար խաղաշապիկը։ Այդ ակումբում է Մեսին սկսել կարիերան, իսկ Մարադոնան «Նյուելս Օլդ Բոյզում» խաղացել է կարիերայի վերջում։

Իսպանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Լա Լիգան Մեսիի այս քայլի համար «Բարսելոնային» կտուգանի 3 հազար եվրոյով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում