16:16  ,  30 նոյեմբերի, 2020

Լուսյեն Ֆավր. Հոլանդը դեռ համաշխարհային աստղ չէ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լուսյեն Ֆավրը Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում «Քյոլնից» կրած 1:2 հաշվով տնային պարտությունից հետո անդրադարձել է նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի խաղին:

«Այս խաղում նա քիչ էր շարժվում ու վազում, խորություն չէր ստեղծում առջևի գծում: Այո, նա դեռ համաշխարհային աստղ չէ: Մենք շատ ենք հիասթափված: Բարդ է համակերպվել այն մտքի հետ, որ մենք տանը պարտվեցինք «Քյոլնին»»,- մարզիչի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ այդ պարտությունից հետո «Բորուսիան» 18 միավորով նահանջեց չորրորդ տեղ: Առաջատար Մյունխենի «Բավարիան» ունի 22 միավոր, «Լայպցիգը»՝ 20, իսկ Լևերկուզենի «Բայերը»՝ 19:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում