16:48  ,  30 նոյեմբերի, 2020

«Աթլետիկոյի» նախկին ավագն ավարտել է կարիերան

Մադրիդի «Աթլետիկոյի» նախկին ավագ Գաբի Ֆերնանդեսն ավարտել է կարիերան: Այդ մասին 37-ամյա ֆուտբոլիստը հայտնել է սոցցանցերում:

Իսպանացի կիսապաշտպանի վերջին ակումբն էր Քաթարի «Ալ-Սադը», որի կազմում նա խաղաց 2018-2020-ը:

«Աթլետիկոյի» կազմում Գաբին հանդես է եկել 2004-2007-ը և 2011-2018-ը: Մադրիդյան ակումբի հետ նա դարձել է Իսպանիայի չեմպիոն (2013/2014), գավաթակիր (2012/2013) ու սուպերգավաթակիր (2014), 2 անգամ հաղթել է Եվրոպայի լիգայում (2011/2012, 2017/2018) ու նվաճել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը (2012):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում