14:46  ,  30 նոյեմբերի, 2020

Կավանին կարող է որակազրկվել ռասիստական գրառման համար

«Մանչեսթեր Յունայթեդի» ուրուգվայցի հարձակվող Էդիսոն Կավանին կարող է պատժվել ռասիստական գրառման համար, հայտնում է Daily Mail-ը:

«Սաութհեմփթոնի» դեմ Անգլիայի առաջնության 10-րդ տուրի խաղից հետո 33-ամյա ֆուտբոլիստը, Ինստագրամում պատասխանելով իր հետևորդներից մեկին, գրել է՝ «Gracias negrito» (շնորհակալություն, սև): 3 ժամ անց Կավանին ջնջել է այդ գրառումը, սակայն Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան տեղյակ է այդ մասին և սկսել է հետաքննություն: Կանոնակարգի համաձայն՝ սոցցանցերում ռասիզմի ցանկացած դրսևորման պատճառով ֆուտբոլիստները որակազրկվում են նվազագույնը 3 խաղով:

Հիշեցնենք, որ «Սաութհեմփթոնի» դեմ արտագնա խաղում (3:2) Կավանին փոխարինման էր դուրս եկել երկրորդ խաղակեսում և դարձել դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում