14:06  ,  30 նոյեմբերի, 2020

Ինգա Մանուչարյանը սկսել է ելույթները Ղազախստանում

Բասկետբոլի կանանց Հայաստանի պատանեկան հավաքականների նախկին առաջատար Ինգա Մանուչարյանը սկսել է ելույթները ղազախական «Կասպիյ» ակումբի կազմում, hաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

20-ամյա Մանուչարյանը «Կասպիյ» է տեղափոխվել հայկական «Երևան Բասկետից»:

Բասկետբոլի կանանց Ղազախստանի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում «Կասպիյը» տարել է 4 հաղթանակ, կրել 1 պարտություն և ընթանում է երկրորդ տեղում: Թիմի գլխավոր մարզիչը հայազգի Բագրատ Առաքելյանն է:

Հիշեցնենք, որ Ինգա Մանուչարյանը նախկինում հանդես է եկել լատվիական «Պապիրս» և ղազախական «Սինեգորիե» թիմերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում