13:33  ,  30 նոյեմբերի, 2020

Աշխարհի գավաթ. Ըմբշամարտի Հայաստանի թիմերը սկսում են նախապատրաստական վերջին փուլը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նոյեմբերի 30-ից «Օլիմպավանում» սկսել է վերջին ուսումնամարզական հավաքը՝ աշխարհի գավաթի խաղարկությունից առաջ, hաղորդում է ՀԸՖ մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի 1-ին վերջին հավաքը կսկսեն ազատ ոճի ըմբիշները:

Հիշեցնենք, որ ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 12-18-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս