13:20  ,  30 նոյեմբերի, 2020

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է պատրաստվել Եվրո-2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի խաղերին

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստությունը Բուլղարիայի դեմ Եվրո-2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի խաղերին, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Նոյեմբերի 29-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկել է թիմի մարզական հավաքը։ Բուլղարիայի հավաքականի հետ 2 հանդիպումները կկայանան դեկտեմբերի 6-ին և 9-ին Բուլղարիայի Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում: 

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կմարզվի մինչև դեկտեմբերի 4-ը, իսկ դեկտեմբերի 5-ին կմեկնի Բուլղարիա։

Թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մարզական հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. 

Ռոբերտ Բոյարկին - ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ», Ռուսաստան

Լուան Մյուլլեր Բարբոսա - «Ֆունդաո», Պորտուգալիա

Էրիկ Հարությունյան - ՀՊՏՀ

Արտյոմ Զաքարյան  - «Արարատ-Արմենիա»

Սարո Գալստյան - «Լեո»

Անդրանիկ Կարապետյան - «Լեո»

Գարեգին Մաշումյան - «Լեո»

Հակոբ Ուզունյան - «Լեո»

Կելսոն Վինիսիուս - «Բեթուն», Ֆրանսիա

Վիկտոր Դե Սոուզա - «Լյուբավա», Լեհաստան

Էնրիկե Դա Սիլվա - «Բեթուն», Ֆրանսիա

Դավիթ Ասլանյան - «Սիպար», Տաջիկստան

Համլետ Մանուկյան - «Սիբիրյակ» Նովոսիբիրսկ, Ռուսաստան

Սարգիս Մարգարյան - «Բորիսով-900», Բելառուս

Վլադիմիր Սանոսյան - «Դինամո» Սամարա, Ռուսաստան

Արթուր Մելքոնյան - «Ստալիցա», Բելառուս

Ռաֆիկ Բաղդասարյան - «Սիգմա-Կ», Ռուսաստան 

Եվս 2 ֆուտբոլիստի՝ հավաքականին միանալ-չմիանալու հարցը կորոշվի մոտ օրերս: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում