12:12  ,  30 նոյեմբերի, 2020

Դավիդ Լուիսն աջակցել է իր հետ բախումից հետո ուշագնաց եղած Խիմենեսին (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալի» բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսն իր զորակցությունն է հայտնել «Վուլվերհեմփթոնի» մեքսիկացի հարձակվող Ռաուլ Խիմենեսին: Անգլիայի առաջնության 10-րդ տուրի խաղի սկզբնամասում Խիմենեսն ու Լուիսը բախվել էին իրար՝ ստանալով գլխի վնասվածքներ։ Բրազիլացին կարողացել էր վիրակապած գլխով շարունակել հանդիպումը, իսկ Խիմենեսն ուշագնաց էր եղել և թթվածնային դիմակը դեմքին տեղափոխվել հիվանդանոց։ 

«Տխուր օր մեզ համար: Պետք է միասին պայքարենք մինչև վերջ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր հաղորդագրությունների համար և բոլորիդ խնդրել աղոթել Ռաուլ Խիմենեսի համար: Ապաքինվիր, եղբայր»,- Իստագրամում գրել է Լուիսը:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Արսենալը» տնային պարտություն էր կրել 1:2 հաշվով:

View this post on Instagram

A post shared by David Luiz (@davidluiz_4)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում