11:38  ,  30 նոյեմբերի, 2020

«Ռեալը» կփորձի ձեռք բերել Մբապեին ու Հոլանդիան

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին ու ֆրանսիական ՊՍԺ-ի ֆրանսիացի ռմբարկու Կիլիան Մբապեին:

AS-ի համաձայն՝ 21-ամյա Մբապեի տրանսֆերն Արքայական ակումբը կփորձի իրականացնել 2021-ին, իսկ 20-ամյա Հոլանդինը՝ 2022-ին:

Մբապեն 2017-ին «Մոնակոյից» է տեղափոխվել ՊՍԺ, իսկ նորվեգացին այս տարվա հունվարին է միացել գերմանական ակումբին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում