01:41  ,  30 նոյեմբերի, 2020

«Նապոլին» ուժեղ էր «Ռոմայից»՝ 4։0 (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Նապոլին» տանը մրցեց «Ռոմայի» հետ եւ առավելության հասավ 4։0 հաշվով։

Մեկնարկից առաջ թիմերը լռությամբ հարգեցին «Նապոլիի» նախկին աստղ, համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, աշխարհի չեմպիոն, արգենտինացի Դիեգո Մարադոնայի (մահացել է նոյեմբերի 25-ին) հիշատակը։

«Նապոլիի» գոլերը խփեցին իտալացի հարձակվողներ Լորենցո Ինսինիեն ու Մատեո Պոլիտանոն, իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը եւ բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսը։

«Ռոմայի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Նապոլին» 17 միավորով հավասարվեց «Յուվենտուսից» եւ «Ռոմային»։ «Յուվենտուսը» չորրորդն է, «Նապոլին»՝ 5-րդը, «Ռոման»՝ 6-րդը։

Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր

«Նապոլի» - «Ռոմա»՝ 4։0 (տեսանյութ)

Լորենցո Ինսինիե, 30, Ֆաբիան Ռուիս, 64, Դրիս Մերտենս, 81, Մատեո Պոլիտանո, 87

 

Опубликовано SSC Napoli Воскресенье, 29 ноября 2020 г.

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում