01:15  ,  30 նոյեմբերի, 2020

«Արսենալը» պարտվեց «Վուլվերհեմփթոնին» (ֆոտո, վիդեո)

Անգլիայի առաջնության 10-րդ տուրում Լոնդոնի «Արսենալն» ընդունեց «Վուլվերհեմփթոնին» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։

Հանդիպման մեկնարկում բախվեցին հյուրերի հարձակվող Ռաուլ Խիմենեսն ու «Արսենալի» պաշտպան Դավիդ Լուիսը՝ ստանալով գլխի վնասվածքներ։ Լուիսը կարողացավ վիրակապած գլխով շարունակել հանդիպումը, իսկ Խիմենեսը թթվածնային դիմակը դեմքին տեղափոխվեց հիվանդանոց։

Դրանից հետո հյուրերն առաջինը հասան հաջողության։ Հանդիպման հաշիվը 27-րդ րոպեին բացեց պորտուգալացի հարձակվող Պեդրու Նետուն։ 3 րոպե անց «Արսենալից» հավասարությունը վերականգնեց բրազիլացի պաշտպան Գաբրիելը։ 42-րդ րոպեին «Վուլվերհեմփթոնի» հաղթական գոլը խփեց պորտուգալացի կիսապաշտպան Դանիել Կաշտելուն։

«Վուլվերհեմփթոնը» 17 միավորով 6-րդ տեղում է։ «Արսենալն» ունի 13 միավոր եւ 14-րդն է։

Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր

«Արսենալ» - «Վուլվերհեմփթոն»՝ 1։2 (տեսանյութ)

Գաբրիել, 30 - Պեդրու Նետու, 27, Դանիել Կաշտելու, 42

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում