10:46  ,  30 նոյեմբերի, 2020

Թայսոնը խոստովանել է, որ մարիխուանա է օգտագործել Ռոյ Ջոնսի դեմ մենամարտից առաջ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը պատմել է, որ մարիխուանա է օգտագործել 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 51-ամյա ամերիկացի Ռոյ Ջոնս կրտսերի դեմ ցուցադրական մենամարտից առաջ:

«Ես ծխում եմ ամեն օր: Երբեք չեմ դադարել անել դա: Ծխել եմ նաև մենամարտից առաջ: Արդյո՞ք մարիխուանան անզգայացնում է ցավերը. ոչ, այն «անջատում» է ինձ, բայց չի ցավազրկում»,- 54-ամյա ամերիկացու խոսքը մեջբերում է badlefthook.com-ը:

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում տեղի ունեցած մենամարտն ավարտվել էր ոչ ոքի։ Լեգենդար բռնցքամարտիկներն անցկացրել էին 2 րոպեանոց 8 ռաունդ:

Մայք Թայսոնը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել էր 2005-ին, Ռոյ Ջոնսը՝ 2018-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում