Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականի խաղացող Նենսի Ավեսյանը մայր է դարձել: ԱՄՆ-ում բնակվող մարզուհու առաջնեկն աղջիկ է: Երեխային անվանակոչել են Ջաննա Ամորա: Այդ մասին Նենսի Ավեսյանը հայտնել է Ինստագրամում:
«Ջաննա Ամորա Խաչոյան: Դու այս կախարդական օրը մեր կյանք եկար ամենազոր էներգիայով: 11.11.2020. հրեշտակային օր է: Հոգևոր զարթոնքի ու լուսավորության շարք: Կարող եմ անվերջ խոսել հույզերիս մասին, բայց միայն կասեմ, որ դու լավագույնս ցնցեցիր իմ աշխարհը: Դու իմ ամեն ինչն ես, իսկ ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, որ քո մայրն եմ: Բարի գալուստ աշխարհ, փոքրիկ աղջնակ»,- գրել է Նենսի Ավեսյանը:
Հիշեցնենք, որ Նենսի Ավեսյանն այս տարի էր նորամուտը նշել կանանց Հայաստանի հավաքականում, որի կազմում մարտին մասնակցեց Լիտվայի դեմ ընկերական խաղերին:
View this post on Instagram
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում