23:01  ,  29 նոյեմբերի, 2020

42 տարեկանում մահացել է Սենեգալի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը

Սենեգալի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ, անգլիական «Ֆուլհեմի», «Պորտսմութի», «Վեստ Հեմի» նախկին խաղացող Պապա Բուբա Դիոպը մահացել է 42 տարեկանում, հաղորդում է Goal.com-ը։

Պապա Բուբա Դիոպը տեւական ժամանակ պայքարում էր ծանր հիվանդության դեմ։

Պապա Բուբա Դիոպը առավել կհիշվի 2002թ․ աշխարհի առաջնության բացման խաղում այն ժամանակ գործող չեպիոն Ֆրանսիայի հավաքականին խփած գոլով։  Սենեգալը հաղթել էր 1։0 հաշվով։

Դիոպը Սենեգալի հավաքականում անցկացրել է 63 հանդիպում, խփել 11 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում