19:32  ,  29 նոյեմբերի, 2020

Գրոժանի բոլիդը բախվել է արգելապատնեշին եւ բոցավառվել (ֆոտո)

Ֆորմուլա-1-ի Բահրեյնի Մեծ մրցանակի մեկնարկի ժամանակ «Հաասի» մրցարշավորդ Ռոմեն Գրոժանի բոլիդը «Ալֆա Տաուրիի» ավտոարշավորդ Դանիիլ Կվյատի բոլիդի հետ հպման հետեւանքով բախվել է եզրային արգելապատնեշին եւ բոցավառվել։

 Գրոժանը կարողացել է անմիջապես դուրս գալ բոլիդից։ Նա ձեռքերի եւ ոտքերի այրվածքներ է ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց։

Գրոժանը վերջին մրցաշրջանն է անցկացնում Ֆորմուլա-1-ում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս