14:42  ,  29 նոյեմբերի, 2020

Էդեն Ազարը վնասվածք է ստացել

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի խաղում, հաղորդում է AS-ը։

Արքայական թիմը 1։2 հաշվով պարտվել էր «Ալավեսին»։

Ազարը փոխարինվել էր արդեն 28-րդ րոպեին։

«Ռեալում» անցկացրած 16 ամսում Ազարը ստանում է արդեն 8-րդ վնասվածքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում