11:52  ,  29 նոյեմբերի, 2020

Մայք Թայսոն - Ռոյ Ջոնս մենամարտն ավարտվել է ոչ ոքի

Լոս Անջելեսում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, 54-ամյա Մայք Թայսոնի եւ 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 51-ամյա ամերիկացի Ռոյ Ջոնս կրտսերի ցուցադրական մենամարտն ավարտվել է ոչ ոքի։

Լոս Անջելեսի Staples Center մարզապալատում անցկացված մենամարտում լեգենդար բռնցքամարտիկներն անցկացրել են 8 ռաունդ, որից հետո մրցավարները ոչ ոքիի որոշում են ընդունել։

Երկու բռնցքամարիկներն էլ դժգոհ են եղել որոշումից։ Մայք Թայսոն սկանդալով է հեռացել ռինգից՝ հայտարարելով, որ համաձայն չէ մրցավարների որոշման հետ։ Ռոյ Ջոնսն էլ հայտարարել է, որ ինքն է հաղթել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս