01:59  ,  29 նոյեմբերի, 2020

ՊՍԺ-ն միավորներ կորցրեց (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն ընդունել էր «Բորդոյին»: Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը միավորներ կորցրեց: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2 հաշվով:

ՊՍԺ-ի կազմից գոլերի հեղինակ դարձան բրազիլացի հարձակվող Նեյմարն ու իտալացի հարձակվող Մոյզե Քինը, իսկ «Բորդոյի» կազմից գոլի հեղինակ դարձավ ֆրանսիացի կիսապաշտպան Յասին Ադլին, ՊՍԺ-ի ֆրանսիացի պաշտպան Տիմոտե Պեմբելեն դարձավ ինքնագոլի հեղինակ:

Փարիզյան ակումբն այժմ ունի 25 միավոր և մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Բորդոն» 16 միավորով 11-րդ տեղում է:

Ֆրանսիայի առաջնություն, 12-րդ տուր

ՊՍԺ - «Բորդո»՝ 2:2 (տեսանյութ)

Նեյմար, 27 (11մ), Մոյզե Քին, 28 - Տիմոտե Պեմբելե, 10 (ինքնագոլ), Յասին Ադլի, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում