01:58  ,  29 նոյեմբերի, 2020

«Ռեալը» պարտվեց «Ալավեսին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած «Ռեալը» ընդունեց «Ալավեսին» և պարտություն կրեց 1:2 հաշվով:

«Ալավեսի» կազմից գոլերի հեղինակ դարձան իսպանացի հարձակվողներ Լուկաս Պերեսն ու Խոսելուն, իսկ «Ռեալի» միակ գոլը խփեց բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն:

Արքայական ակումբն այժմ ունի 17 միավոր և չորրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Ալավեսը» 13 միավորով 9-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Ալավես»՝ 1:2 (տեսանյութ)

Կազեմիրո, 86 - Լուկաս Պերես, 5 (11մ), Խոսելու (49)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում